Թուրքիայում շարունակվող ակցիաների հետևանքով երկիրը 53 մլն դոլարի վնաս է կրել. Էրդողան
Թուրքիայի կրած վնասն արդեն ավելի քան 20 օր շարունակվող բողոքի ակցիաների հետևանքով կազմել է 100 մլն լիրա (53 հազար դոլար)։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթը», այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Վարչապետի խոսքով՝ բողոքի ակցիաներն առաջին հերթին բացասաբար են ազդել Թուրքիայի աղքատ բնակչության վրա։
Էրդողանը նաև նշել է, որ կառավարությունը պատրաստում է երկրի զարգացման նոր ծրագիր, որի շրջանակներում 5 տարվա ընթացքում գործազրկությունը նվազելու է 7.8 տոկոսով։
Թուրքիայում արդեն ավելի քան 20 օր շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ Ստամբուլի Գեզի պուրակում ծառահատումների որոշման, որոնք, սակայն, արդեն վերածվել են հակակառավարական ակցիաների։










