Էկոնոմիկայի նախարարությունը կեսմիլիոնանոց ճաշ չի պատվիրել. նախարարության պարզաբանումը

13:45 • 19.06.13

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը նյութ է հրապարակել, որում ասվում է, որ. «Թերթի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերջերս մոտ կես միլիոն դրամ է ծախսել՝ էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի նիստի անցկացման ընթացքում աշխատանքային ճաշի և սրահի վարձակալության համար։ Իսկ այդ ամենը նախարարությունն իրականացրել է «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ի միջոցով որին էլ վճարել է գումարը»։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ։ Ստորև ներկայացնում ենք այն։
 

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ս. թ. հունիսի 18-ի «Թե ինչպես է Էկոնոմիկայի նախարարությունը ճարտարապետ-շինարարներին կեսմիլիոնանոց ճաշ պատվիրել» հրապարակման մեջ նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որևէ առնչություն չի ունեցել «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ– ի հետ և չի կազմակերպել նշված միջոցառումը:
Հարգանքով`
 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին