Պետերբուրգում սպասուհին թալանել է Իտալիայի գլխավոր հյուպատոսին

13:06 • 19.06.13

Ռուս իրավապահները Սանկտ Պետերբուրգ քաղաքում ձերբակալել են մոլդովացի մի սպասուհու, որը կասկածվում է Իտալիայի գլխավոր հյուպատոսի վարձակալած բնակարանից 10 հազար եվրոյի զարդեր գողանալու համար։

 

Ինչպես նշում է Euromag-ը, այս մասին հայտնի է դարձել, երբ իտալացի դիվանագետը դիմել է ոստիկանական բաժանմունք՝ պնդելով, որ բացի թանկարժեք զարդերից, իր բնակարանից գողացել են նաև բջջային հեռախոս ու այլ արժեքավոր իրեր, որոնց ընդհանուր արժեքը մոտ 10.300 եվրո է։

 

Արդյունքում 32-ամյա կինը ձերբակալվել է, ում դեմ քրեական գործ է հարուցվել։