Հնդկաստանում ջրհեղեղն ավելի քան 100 մարդու կյանք է խլել

11:24 • 19.06.13

Հնդկաստանի հյուսիսային հատվածում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներին զոհ է գնացել ավելի քան 100 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով հնդկական իշխանություններին։

 

Մի քանի հազար զբոսաշրջիկ արգելափակվել է Ուտարահանդ նահանգում։ Հարևան Հիմաչալ Պրադեշում էլ 1.700 զբոսաշրջիկ կտրված է արտաքին աշխարհից։
 

Քանդվել են բնակելի տներ, ոչնչացվել են կամուրջներ ու ճանապարհներ։