Վանո Մերաբիշվիլին դադարեցրել է հացադուլը. նա արդեն հեռուստացույց ունի
Վրաստանի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին դադարեցրել է հացադուլը, տեղեկացնում է Грузия online-ը։
Ինչպես հաղորդել է Պատժի կրման վարչության ղեկավարի տեղակալ Նաթո Գուգավան, հետևելով բոլոր գործողություններին և անվտանգության միջոցառումներին՝ նրա խցում հեռուստացույց է տեղադրվել։
«Դիմումի ուսումնասիրությունից հետո նրա խնդրանքը բավարարվել է։ Իմ տեղեկություններով՝ Վանո Մերաբիշվիլին դադարեցրել է հացադուլը»,-ասել է Գուգավան։
Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին հացադուլ էր հայտարարել երկու օր առաջ՝ պահանջելով իրեն հեռուստացույց տրամադրել։










