Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ուկրաինա

16:12 • 19.06.13

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 21-ին կայցելի Օդեսա՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը: