Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջին անգամ Բեռլին է այցելել

16:37 • 19.06.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի ժամանել է Բեռլին, որտեղ ելույթ կունենա Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ 50 տարի անց այն դեպքից, երբ այս նույն վայրում «սառը» պատերազմի ամենաթեժ շրջանում ելույթ ունեցավ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, ով իր համերաշխությունը հայտնեց պատով բաժանված քաղաքի արևմտյան մասին, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

 

Գլխավոր թեմաներից մեկը, որին Օբաման պատրաստվում է անդրադառնալ, միջուկային մարտագլխիկների կտրուկ կրճատումն է։

 

Սա Օբամայի առաջին այցն է Բեռլին՝ որպես ԱՄՆ նախագահ։ Այսօր առավոտյան նախագահը հասցրել է հանդիպել Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի և կանցլեր Անգելա Մերկելի հետ։