Երգչուհի Ռիհանան համերգի ժամանակ միկրոֆոնով հարվածել է երկրպագուի դեմքին (տեսանյութ)

12:34 • 19.06.13

Երգչուհի Ռիհանան Բիրմինգեմ (Մեծ Բրիտանիա) քաղաքի գիշերային ակումբներից մեկում միկրոֆոնով հարվածել է երկրպագուներից մեկի դեմքին, երբ վերջինս փորձել է դիպչել իրեն, հայտնում է Life News-ը։

 

«Ես միայն ձեռքս պարզեցի, իսկ որպես պատասխան՝ հարված ստացա դեմքիս։ Ես պարզապես ցնցված էի, չէի սպասում նման բան իմ կուռքից»,- իրավիճակը մեկնաբանել է երիտասարդ երկրպագուն։

 

Անվտանգության աշխատակիցները փորձել են հանգստացնել երգչուհուն։ Հանդիսատեսի խոսքով՝ երգչուհին վիրավորանքներ է հնչեցրել նրա հասցեին։

 

Ինչպես պարզվել է ավելի ուշ, համերգից ժամեր առաջ երգչուհին իր ընկերուհու՝ մոդել Կառա Դելևինի հետ զվարճացել է գիշերային ակումբում, որտեղ նաև ալկոհոլային խմիչքներ է ընդունել։

 

Բրիտանացի լրագրողներն արդեն ենթադրություն են արել, որ երգչուհու ագրեսիվությունը պայմանավորված է նրա կյանքում դժվար փուլով. Ռիհանան դեռ տառապում է ընկերոջից հերթական բաժանման համար։