Ռուսաստանի Սամարայի շրջանում զինամթերքի պահեստների պայթյունները շարունակվում են
Սամարայում պայթյունները չեն դադարում, իսկ արկերի բեկորները տարածվում են 3-4 կմ հեռավորության վրա, հայտնել է Սամարայի շրջանի ԱԻՆ գլխավոր վարչության պետի տեղակալ Անդրեյ Բաբինցովը, հաղորդում է Газета.ru:
Նագոռնի բնակավայրից տարհանվել է մոտ 6.000 մարդ, իսկ 11 մարդ հոսպիտալացվել է: Բացի այդ հայտնի է դարձել, որ քիմիական վարակի վտանգ չկա: Դեպքի վայրում գործում են 2 ինքնաթիռներ՝ Ил-76 և Бе-200, որոնք դեպքի վայր են բերում հատուկ սարքեր և մասնագետների:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Սամարայի շրջանի Չապաևսկ բնակավայրի մերձակա զինամթերքի պահեստում 5 պայթյուն էր որոտացել:
Այսօր պահեստներից ում ռազմական արկերի ոչնչացում է տեղի ունեցել, որի ժամանակ էլ տեխնիկական խնդիր է առաջացել: Russia Today-ը, վկայակոչելով ՊՆ-ին, ավելի վաղ հայտնել էր, որ պահեստներում 13 մլն արկ կա:










