Սոմալիում զինյալները հարձակվել են ՄԱԿ-ի գրասենյակի վրա. 15 զոհ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում զինյալները հարձակվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի վրա, ինչի հետևանքով զոհվել է կազմակերպության 14 աշխատակից, հայտնում է Reuters-ը:
Ըստ աղբյուրի՝ նրանցից 4-ն օտարերկրյա քաղաքացիներ են:
Հայտնի է, որ հարձակումն իրականացրել է ծայրահեղական «Ալ-Շաբաբ» խմբավորումը, ինչից հետո գրասենյակն ազատագրել են Աֆրիկյան միության խաղաղապահ ուժերը:
ՄԱԿ-ի կայքում այս առիթով ասված է, որ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ցնցված է և նորությունների է սպասում Մոգադիշոյից:










