Սոմալիում ՄԱԿ-ի համալիրի վրա իսլամիստների գրոհի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի
Սոմալիում ՄԱԿ-ի ենթակայության տակ գտնվող համալիրի վրա իսլամիստների կատարած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը Reuters գործակալությանը հղումով, որն էլ վկայակոչում է երկրի պաշտոնական ներկայացուցիչներին:
Առկա տվյալների համաձայն՝ առավոտյան պայթուցիկներով լի բեռնատարը պայթեցվել է ՄԱԿ-ի կառույցի դարպասների մոտ, ինչից հետո հարձակվողները ներխուժել են համալիրի տարածք:
«Պայթյուններով ուղեկցվող կրակահերթ է սկսվել, իսկ անձնակազմին հաջողվել է թաքնվել անվտանգ գոտիներում», - ասվում է Սոմալիում ՄԱԿ-ի առաքելության հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում են Սոմալիի իշխանությունները, ներկայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակը գտնվում է Աֆրիկյան միության և Սոմալիի կառավարական զորքերի խաղաղապահների վերահսկողության ներքո:










