Սիրիացի ապստամբները քննադատել են G8 գագաթնաժողովի հայտարարությունը

09:54 • 19.06.13

Սիրիացի ապստամբները քննադատել են Հյուսիսային Իռլանդիայում անցկացված «Մեծ ությակի» գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ USA Today-ին հղումով։

 

Պարբերականը հիշեցնում է, որ G8-ի ղեկավարները միասնական դիրքորոշում ունեն Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ տալու և հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու հարցում։
 

Հայտարարության մեջ չի եղել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ուղղված հեռանալու կոչ, ինչի մասին խոսում են արևմտյան երկրներն ու սիրիական ընդդիմությունը։

 

«Դա Ասադի ռեժիմին շատ ժամանակ կտա, որի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անկասկած, կշարունակի աջակցել պաշտոնական Դամասկոսին զենքով, Իրանը կշարունակի խորհուրդներ տալ, իսկ «Հըզբոլլահը» երկիր կուղարկի իր զինյալներին»,-հայտարարել է սիրիացի ակտիվիստ Աբդուլվահաբ Սեյեդ Օմարը։

 

Գագաթնաժողովն անցկացվել է հունիսի 17-18-ին։