Սիրիայում ծայրահեղականները եկեղեցի են այրել
ИТАР-ТАСС գործակալության հաղորդմամբ՝ «Ջեբհատ ալ Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալներն այսօր այրել են սիրիական ուղղափառ եկեղեցուն պատկանող կառույցներից մեկը Դեյր էս Զոր թաղամասում: Սիրիական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ կրակը ոչնչացրել է եկեղեցու ներքին ձևավորումները և այնտեղ գտնվող մասունքները:
Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Անցյալ տարի հոկտեմբերին զինված ընդդիմության կողմից հանդես եկող մոլեռանդ իսլամիստները պայթեցրել էին այս թաղամասում գտնվող կաթոլիկ եկեղեցին:
Սիրիայում 2 տարի տևող հակամարտության ընթացքում տասնյակ եղեղեցիներ և մզկիթներ են ավերվել՝ հիմնականում Հոմսում և Հալեպում:










