ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնվել է զինել Գոլանի խաղաղապահներին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնվել է գլխավոր քարտուղար Բան Կի Մունի առաջարկությանը՝ Գոլանի բարձունքներում խաղաղապահներին զինելու վերաբերյալ, հայտարարել է ԱԽ նախագահ, բրիտանացի դիվանագետ Մարկ Լայալ Գրանտը։
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այդ դրույթը ներառվելու է ՄԱԿ-ի ուժերի մանդատի երկարաձգման վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից պատրաստվող բանաձևի նախագծում, որի ժամկետն ավարտվում է հունիսի 31-ին։
«Նախատեսվում է մեծացնել զինծառայողների թիվը՝ ներկայիս 913-ի փոխարեն հասցնելով 1.250-ի, ամրացնել դիտակետերը, տրամադրել ծանր զինտեխնիկա»,-ասել է Անվտանգության խորհրդի նախագահը։
Նա նշել է, որ Սիրիայի և Իսրայելի համաձայնությունը ստանալու անհրաժեշտություն հավանաբար չկա։
ԱԽ նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա օրերին կներկայացնեն երկարաձգման բանաձևի նախագիծը, սակայն լուրջ փոփոխություններ դրանում չեն լինի։










