Գտնվել է 10 օր կորած համարվող Անուշ Բունիաթյանը

08:28 • 20.06.13

Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը, ով 2013 թ. հունիսի 9-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և անհայտ կորել, գտնվել է, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Անուշ Բունիաթյանի ընկերուհին՝ Շուշան Թադևոսյան անուն–ազգանունով օգտատերը։



«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանցից, ովքեր անտարբեր չեղան իմ տարածած հայտարարության նկատմամբ: Մտահոգ ու պատրաստակամ բազմաթիվ քաղաքացիների ու լրագրողների անհաշվելի շատ զանգերի, նամակների ու տարածած ինֆորմացիայի արդյունքում, հնարավոր եղավ իրականացնել նմանատիպ ՕՊԵՐԱՏԻՎ գործողություններ, ու 24 ժամվա ընթացքում Անուշ Բունիաթյանին հնարավոր եղավ գտնել:


Միայն խնդրում եմ զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից: Կարևորը այն է, որ բոլորս միասին մեր համատեղ ջանքերը ծառայեցրեցինք լավ գործի համար, որի արդյունքում Անուշը հիմա իր ընտանիքի կողքին է ողջ-առողջ, մնացած ամեն բան երկրորդական է այս պարագայում»,– ասվում է Շուշան Թադևոսյանի գրառման մեջ։