Ավստրիայում փոթորիկը կործանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված գյուղը (տեսանյութ)

19:09 • 20.06.13

Ավստրիայի հյուսիսում գտնվող Հալշտատ փոքրիկ գյուղը, որն իր գեղեցկության համար ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում, գրեթե ամբողջովին պատվել է ջրով Եվրոպայում մոլեգնող ջրհեղեղների պատճառով: Ավստրիական գյուղն ամբողջովին կործանվել է. փողոցները պատվել են խճաքարով: Հրատապ խնդիրներից է խմելու ջրի պակասը, գրում է Russia Today-ը:

 

Վերջին 400 տարիների ընթացքում Եվրոպայի Դունայ և Էլբա գետերի ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի:


Գերմանական Freie Presse պարբերականի փոխանցմամբ՝ Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում տեղակայված պաշտպանական պատնեշները չեն դիմակայում հորդ անձրևներից առաջացած ջրի հոսքի ճնշմանը:


Ջրհեղեղներին Եվրոպայում զոհ է գնացել առնվազն 20 մարդ, հարյուրավորները տուժել են կամ անհետացել, իսկ տասնյակ հազարավորները տարհանվել են:


Կործանարար ջրհեղեղը հասել է Իսպանիայի հյուսիս, որտեղ աղետի հետևանքով Կատալոնիայի բնակիչները կորցրել են գրեթե իրենց ողջ ունեցվածքը: Ֆրանսիայում, որտեղ 2000 մարդ է տարհանվել, ըստ աղբյուրի, իրավիճակը կարող է ավելի բարդանալ, որտեղ ըստ կանխատեսումների, մոտ օրերին երկրի հյուսիս-արևմուտքում կուժգնանան քամին և անձրևները:


Ամենիս շատ ջրհեղեղից տուժել են Չեխիան, Գերմանիան և Ավստրիան: Կենտրոնական Եվրոպայում մոլեգնող ջրհեղեղները, ըստ կանխատեսումների, տարածաշրջանին կհասցնեն 14 մլրդ եվրոյի վնաս: