Չինաստանի ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

09:42 • 20.06.13

Չինաստանի հյուսիսում գտնվող Շոչժոու քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, տեղեկացնում է gazeta.ru-ն։


Ներկայում հաղորդվում է 150 տուժածի մասին։
 

Նախնական տեղեկություններով՝ պայթել է երկհարկանի շինության գազամատակարարման խողովակը։ Պայթյունին հաջորդել է հրդեհը. վիրավորների թվում նաև մի քանի տասնյակ հրշեջներ կան։