Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

00:08 • 20.06.13

Հունիսի 19-ին, ժամը 21.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 11 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից: 

 

Դեպքի վայր են ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ - փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում` հատակին, հայտնաբերել 1945թ. ծնված Գ. Ավչյանի դին: