Մահացել է Դյուլա Հորնը՝ «երկաթե վարագույրը» «կոտրած» հունգարացին

17:41 • 20.06.13

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 80 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է նախկին վարչապետ Դյուլա Հորնը, ում հաճախ անվանում են «երկաթե վարագույրը» «կոտրած» գործիչ, գրում է Корреспондент-ը։

 

Հորնը զբաղեցրել է երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը 1994-1998թթ.։


Նրա անունը պատմության մեջ գրվել է 1989-ին, երբ նա, լինելով արտաքին գործերի նախարար Հունգարիայի կոմունիստական կառավարությունում, իր ավստրիացի գործընկեր Ալոիզ Մոկի հետ կոտրեց փշալարերով ցանկապատը, որը բաժանում էր Հունգարիան և Ավստրիան։

 

Չնայած Եվրոպայում իր հայտնիությանը՝ հայրենիքում Հորնին շատերը չէին կարողանում ներել 1956թ. ապստամբության ժամանակ իր դերի համար. այն տարիներին նա կամավորական խմբի անդամ էր, որը պայքարում էր խորհրդային զորքերի կողմից։