Հունաստանի խորհրդարանի հեռուստաալիքը վերականգնել է հեռարձակումը

10:39 • 20.06.13

Հունաստանում վերականգնվել է երկրի խորհրդարանի հեռուստաալիքի հեռարձակումը, որը մեկ շաբաթ առաջ դադարեցվել էր հունական ERT պետական ռադիոյի և հեռուստատեսության հետ, հայտնում է rosbalt.ru-ն։

 

Ավելի վաղ կառավարությունը փակել էր պետական հեռուստատեսությունը՝ «ոչ թափանցիկ լինելու» պատճառով։ Անջատվել էին նաև այն ալիքները, որոնք հեռարձակվում էին ERT-ի միջոցով՝ BBC-ն և Deutsche Welle-ը։ Ի նշան բողոքի՝ լրագրողների արհմիությունները գործադուլ էին հայտարարել, մեկ շաբաթ երկրում լուրեր չեն թողարկվել։

 

Երկուշաբթի Պետական խորհուրդը դադարեցրել է հեռարձակման վերաբերյալ կառավարության որոշման իրականացումը, սակայն օրինական է ճանաչել ERT-ի վերակազմավորման մասին որոշումը։