Հնդկաստանի հյուսիսում մոլեգնում են ջրհեղեղները (տեսանյութ, լուսանկարներ)
Այս օրերին Հնդկաստանի հյուսիսում մոլեգնող ջրհեղեղի արդյունքում զոհվածների թիվն անցնում է 130-ը: Բացի այդ վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, իսկ հազարավորները մնացել են անտուն: Այս թվերը շարունակում են աճել: Այս ջրհեղեղների հիմնական պատճառը հորդառատ անձրևներն են, որոնք չեն դադարում արդեն մոտ 1 շաբաթ:
Խոշոր քաղաքներում ջուրը պարզապես քշում-տանում է շինությունները:










