Կանադայում հրավառ նյութեր արտադրող գործարան է պայթել

21:30 • 20.06.13

Կանադայում հրավառել նյութեր արտադրող ձեռնարկությունում պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո խոշոր հրդեհ է բռնկվել: Միջադեպի արդյունքում տուժածների և վիրավորների, ինչպես նաև դրա առաջացման պատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով CBC News-ին:


Մոնրեալից 50 կմ հեռավորության վրա գտնվող գործարանում պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:00-ին: Montreal Gazette-ն նշում է, որ գործարանի շենքերից մեկը շատ է վնասվել, իսկ հրդեհի ծուխը երևում է մի քանի կիլոմետրից:


Դեպքի վայրում այժմ աշխատում են հրշեջները: Իշխանությունները տարհանել են շրջակա տների բնակիչներին, որոնց թիվը հստակ հայտնի չէ: