Կուզբասում տասներեք երկրաշարժ է գրանցվել
ՌԴ Կեմերովոյի շրջանում երկրաշարժի հետևանքով 13 հետցնցումներ են եղել, հայտնում է Газета-ն։
ՌԴ Արտակարգ իրավիճակների Գլխավոր վարչության տվյալներով՝ ցնցումների պատճառով շատ բնակելի շենքերի և կառույցների վրա ճեղքեր են հայտնվել։ Առավելագույն մագնիտուդը կազմել է 2.7, նվազագույնը՝ 1.5։
«Ինչպես և սպասվում էր, հետցնցումների մագնիտուդը ավելի ցածր է եղել, քան առաջին երկրաշարժինը»,- նշել են գերատեսչությունում։
Վարչության ներկայացուցչի խոսքերով՝ այս պահին երեք տարածքներում՝ Բելովո քաղաքում, Բելովի և Գուրևի շրջաններում շարունակում է գործել արտակարգ իրավիճակի ռեժիմը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Կեմերովոյի շրջանի կենտրոնում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Ցնցումները զգացել էին նաև Նովոսիբիրսկի շրջանի և Ալթայի երկրամասի բնակիչները։










