Լիտվայում լողափերից մոտ 80 տոննա սատկած մայիսյան բզեզներ կհավաքեն
Լիտվայում սկսել են ափերը մաքրել սատկած «մայիսյան» բզեզներից, որոնք տոննաներով հավաքվել են ափամերձ հատվածում, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Delfi.it:
Կլայպեդիի մոտակայքում գտնվող լողափերում կատարվող աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս շաբաթվա վերջ: Ըստ կյայպեդյան քաղաքապետարանի ներկայացուցիչ Լյուդվիկաս Դուդիի, այդ ընթացքում նախատեսվում է հավաքել մոտ 80 տոննա բզեզ: Սատկած միջատներին դուրս բերելու համար կօգտագործվեն կցորդով տրակտորներ:
Միջատները լողափին սկսել են հավաքվել դեռևս մայիսին, և սատկած միջատների հոտից բողոքել էին հանգստացողները:










