Ղրղզստանի խորհրդարանը քվեարկել է երկրից ԱՄՆ-ի ռազմաբազայի դուրսբերման օգտին
Ղրղզստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել այդ երկրից ԱՄՆ-ի բազայի դուրսբերման մասին օրինագիծը, հայտնում է Известия-ն:
Իսկ RBC-ն նույն առիթով գրում է, որ երկիրը չեղարկել է ռազմաբազաների մասին պայմանագիրն ԱՄՆ-ի հետ:
Ըստ այդմ՝ արտասահմանցի զինվորականները պարտավոր են միչև հաջորդ տարվա հուլիս լքել Մանաս օդանավակայանի տարածքը:
Իր նախաձեռնությունը կառավարությունը հիմնավորել է նրանով, որ 2014-ին ավարտվում է ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումն Աֆղանստանից, ուստի ռազմաբազայի հետագա գործունեության անհրաժեշտություն չկա:
Ավիաբազան որպես ռազմաբազա սկսել էր շահագործվել 2001-ի դեկտեմբերից՝ Աֆղանստանում իրականացվող արևմտյան «Անկործանելի ազատություն» գործողության շրջանակներում: Զորակազմի մեծամասնությունն ամերիկացիներ են:
Ղրղզստանում նաև 3 ռուսական ռազմական հենակետ կա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ երկիրը պատրաստվում է բարձրացնել դրանց վարձակալության գները:










