Պաղեստինի նորանշանակ վարչապետ Ռամի Համդալլահը հրաժարական է ներկայացրել

18:39 • 20.06.13

Պաղեստինի նորանշանակ վարչապետ Ռամի Համդալլահը իր հրաժարականն է ներկայացրել երկրի նախագահ Մահմուդ Աբասին, հայտնում է BBC-ն՝ հղում անելով պաղեստինյան կառավարական աղբյուրին:


Դեռևս պարզ չէ՝ արդյոք նախագահ Աբասն ընդունել է վարչապետի հրաժարականը, թե ոչ: Հայտնի չէ նաև, թե ինչն է պատճառ հանդիսացել վերջինիս հրաժարականի համար:


Հիշեցնենք, որ Ռամի Համդալլահը վարչապետի պաշտոնը ստանձնել է հունիսի 6-ին՝ փոխարինելով Սալամ Ֆայադին, ով պաշտոնաթող էր եղել ապրիլին նախագահ Աբասի հետ երկարատև վեճերից հետո: