Շվեդիայի դատարանը Ռուանդայի ցեղասպանության գործով մեղավորին դատապարտել է ցմահ ազատազրկման

20:13 • 20.06.13

Շվեդիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ռուանդական ծագումով տղամարդուն՝ 1994-ին Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությանը մասնակցելու համար, որին զոհ էր գնացել 800 000 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն:


Ստանիսլաս Մբանենանդեն, ով այժմ Շվեդիայի քաղաքացի է, մեղավոր է ճանաչվել էթնիկ խմբերի հանդեպ 100 օր տևած կոտորածներին մասնակցելու համար: Ինժեներ և դասախոս Մբանենանդեն, որ Շվեդիայի քաղաքացիություն է ստացել 2008-ին, հերքել է բոլոր մեղադրանքները:


Նա առաջին մարդն է, ում դատապարտում են ցեղասպանություն կազմակերպելու մեղադրանքով: