Ստամբուլում ցանկացած նախագիծ այսուհետ համաձայնեցվելու է ժողովրդի հետ. Ստամբուլի քաղաքապետ

16:34 • 20.06.13

Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը հայտարարել է, որ այսուհետ, անգամ եթե անհրաժեշտ լինի մեկ կանգառի տեղ փոխել, ժողովրդի տեսակետը լսելու և հաշվի են առնելու, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։

 

Նա ներկայացրել է նաև արդեն 20 օրից ավելի շարունակվող ցույցերի ընթացքում քաղաքին հասցված վնասի չափը։


«Ցույցերի ընթացքում շարքից դուրս է եկել 99 տրամվայ, 19 ավտոբուս, 15 հրշեջ մեքենա»,-ասել է քաղաքապետը։

 

Նա նշել է, որ Գեզի այգուց սկսված ցույցերի հետևանքով Ստամբուլի քաղաքապետարանը շուրջ 60 մլն թուրքական լիրայի վնաս է կրել։