Բեքհեմին տեսնելու համար առաջացած հրմշտոցից 7 մարդ է տուժել (լուսանկարներ)
Չինաստանում Տոնձիի համալսարանի ուսանողները, ինչպես նաև անվտանգության աշխատակիցներ և ոստիկաններ վնասվածքներ են ստացել, երբ եկել են տեսնելու հանրահայտ ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին, հայտնում է The Guardian-ը:
Վնասվածքների պատճառը Շանհայի խաղադաշտի դարպասի մոտ առաջացած հրմշտոցն է եղել, որից ընդհանուր առմամբ տուժել է 7 մարդ: Հավաքված է եղել Բեքհեմի 1000 երկրպագու:
Դեպքով զբաղվում է ոստիկանությունը, իսկ Բեքհեմը չինական կայքում շուտափույտ ապաքինում է մաղթել տուժածներին:










