Անհայտ անձինք հարձակվել են Վենեսուելայի Կենտրոնական համալսարանի վրա

09:52 • 20.06.13

Անհայտ անձինք հարձակում են գործել Վենեսուելայի առաջատար համալսարաններից մեկի վրա, այրել 2 ավտոբուս, վնասել ռեկտորատը, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։

 

Մոտ 20 դիմակավորված անձինք ներխուժել են Վենեսուելայի Կենտրոնական համալսարան, մի քանի կրակոց արձակել օդ, որից հետո այրել են երկու ավտոբուս։ Արդյունքում կրակը տարածվել է ռեկտորատի շենքում, որին լուրջ վնաս է հասցվել։ Ըստ ստացված տեղեկությունների՝ տուժածներ չկան։

 

Համալսարանի ղեկավարության կարծիքով՝ հարձակումը վրեժխնդրություն է վերջերս տեղի ունեցած ուսանողական բողոքի ակցիաների համար, որոնք պահանջում էին բարձրացնել դասախոսների աշխատավարձերն ու ուսումնական հաստատության ֆինանսավորումը։