Արարատի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

22:31 • 20.06.13

Հունիսի 20-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում «Իսուզու Ռոդեո Ջիպ» մակնիշի 18ՍՍ048 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 200մ), ինչի հետևանքով վարորդ` 1941թ. ծնված Ս. Ավագյանը տեղում մահացել է:

 

Հրշեջ-փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից: