Վենետիկից՝ Միլան. Իտալիայում երկրաշարժ է գրանցվել

15:15 • 21.06.13

Իտալիայի Տոսկանա նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով USGS ամերիկյան երկրաբանական ծառայության հաղորդագրությունը:


Ցնցումների օջախը եղել է Աուլա քաղաքից 11 կմ հեռու, 10,3 կմ խորության վրա:

Զոհերի, ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Իտալական ԶԼՄ-ների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Իտալիայի ամբողջ հյուսիսում՝ Միլանից Վենետիկ:

 

Վերջին անգամ՝ 2009-ի ապրիլին, Իտալիայի Աբրուցո շրջանում տեղի ունեցած 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 300 մարդ էր մահացել: 50 հազար մարդ ստիպված էր եղել լքել իր տունը: