Կոտայքում «ԳԱԶ-31105»–ը բախվել է էքսկավատորին, 32-ամյա ուղևորը տեղում մահացել է

10:20 • 21.06.13

Կոտայքի մարզում՝ Գեղադիր-Հացավան ճանապարհի 7-րդ կմ-ին, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան հունիսի 20-ին՝ ժամը 19.00-ին, բախվել է շինարարական աշխատանքներ կատարող JCB ZCX SITE էքսկավատորին, ինչի հետևանքով «ԳԱԶ-31105»-ի ուղևոր, 1981թ. ծնված Արտաշես Հայրապետյանը տեղում մահացել է։

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
 

Ձեռնարկվում են միջոցառումներ «ԳԱԶ-31105»-ի վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: