Ավստրիայում կբետոնապատեն աղմկահարույց մոլագարի տան նկուղը

01:01 • 21.06.13

78-ամյա ավստրիացի մոլագար Յոզեֆ Ֆրիտցլի տան նկուղը, որտեղ նա 24 տարի շարունակ պահել և բռնաբարել էր իր դստերը, սկսել են լցնել բետոնով, հաղորդում է Росбалт-ը:


Տեղական իշխանությունները բացատրել են, որ չեն ցանկանում, որպեսզի որևէ մեկը կարողանա այցելել այս վայր: Այս գործընթացը կտևի 2 շաբաթ:


2009 թվականի մարտին տան տերը՝ Յոզեֆ Ֆրիտցլը, դատապարտվել էր ցմահ բանտարկության: Նրան մեղավոր են ճանաչել բռնաբարության, արյունապղծության, ինչպես նաև իր աղջկանից ունեցած երեխաներից մեկին պատահաբար սպանելու համար: Ֆրիտցլի զոհը՝ նրա դուստր Էլիզաբեթը, վերցվել էր պետության պաշտպանության ներքո: