Վրաստանը ցանկանում է Բակուրիանի քաղաքում հյուրընկալել ձմեռային Օլիմպիական խաղերը

13:56 • 21.06.13

Վրաստանը պատրաստվում է Բակուրիանի քաղաքը գրանցել ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու ցանկություն հայտնած քաղաքների շարքում։

 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Էլգուջ Բերիշվիլին՝ «Օլիմպիադա. Միասին դեպի մարզական հաղթանակներ» խորագրով Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ընթացքում։

 

«Խորհրդային ժամանակներում բազմիցս տեսակետ է հնչել, համաձայն որի բնակիչները ցանկացել են խաղերը տեսնել Բակուրիանիում։ Տեղանքը հրաշալի է։ Վերջին ժամանակներում այնտեղ է գտնվում աշխարհի լավագույն լեռնադահուկային հանգստավայրերից մեկը։ Մենք նաև նախագծեր ունենք Բորժոմիի ողջ շրջանն օգտագործելու վերաբերյալ։ Մենք օրինակ ենք վերցնում Սոչիից, քանի որ 2014թ.-ի ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան ոչ միայն քաղաքում, այլև հարակից տարածքներում՝ Ադլերում, Կրասնայա Պոլյանայում»,-հայտարարել է Բերիշվիլին։