Հաստատվել է Բուլղարիայի կողմից Վրաստանին տասը Սու-25 ինքնաթիռ վաճառելու մասին լուրը

14:31 • 21.06.13

ՄԱԿ-ի ռեեստրում հայտնվել է Բուլղարիայի պաշտոնական հաշվետվությունը սպառազինությունների արտահանման մասին։ Համաձայն այդ տվյալների՝ 2012թ. Բուլղարիան Վրաստանին է վաճառել 10 հատ Սու-25 ինքնաթիռ։ Բոլոր ինքնաթիռները սպառել են իրենց ռեսուրսները և վաճառվել են որպես «վերանորոգման աղբյուր», հայտնում է Лента-ն։

 

Տեխնոլոգիաների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ոչ պաշտոնական բլոգի գնահատականով՝ դա կարող է նշանակել վերավաճառք աֆրիկյան որևէ երկրի՝ Թբիլիսիի ավիագործարանում վերանորոգվելուց հետո։

 

Ավելի վաղ 6 հատ Սու-25 ինքնաթիռների վաճառքի մասին գրել էր բուլղարական Pan.bg պարբերականը։