Չինաստանում անցորդները բռնել են 4-րդ հարկի պատուհանից ընկած աղջնակին (տեսանյութ)
Չինաստանի Չժեցզյան նահանգում անցորդները փրկել են շենքի 4-րդ հարկից ընկած երեխային, հայտնում է Life News-ը։
«Նախ մենք լսեցինք տարօրինակ ձայներ։ Նայելով վերև՝ ես տեսա երկու փոքր աղջնակի, որոնք նստած էին պատուհանագոգին։ Ինձ ապշեցրեց այն, որ երեխաները հսկողության տակ չէին. նրանց կողքին մեծահասակներ չկային»,- պատմում է տղամարդկանցից մեկը։
Երեխաներից մեկը հանկարծակի սայթաքել է և ընկել։ Տեսախցիկները նկարահանել են այն պահը, թե ինչպես են 6 տղամարդ վազում շենքի մոտ և ստեղծում ինքնատիպ կենդանի բատուտ։
«Բարեբախտաբար, երեխան ընկել է անմիջապես նրանց ձեռքերի մեջ»,- նշել է իրավապահ մարմինների աշխատակիցը։
Տղամարդկանցից մեկը ձեռքի լուրջ վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Իշխանության ներկայացուցիչներն արդեն հայտնել են, որ աղջիկն այժմ իրեն լավ է զգում, և նրա կյանքին ոչինչ չի սպառնում։
Թե այդ պահին որտեղ են գտնվել երեխայի ծնողները, հայտնի չէ։










