Femen-ի մերկ ակտիվիստուհիները հարձակվել են Ֆրանսուա Օլանդի վրա (տեսանյութ)
Փարիզում Le-Bourget ավիացիոն սրահի բացումը սկսվել է սկանդալով. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, ով որոշել էր անձամբ ներկա գտնվել միջոցառմանը, դիմավորել են Femen-ի կիսամերկ ակտիվիստուհիները, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ակտիվիստուհիները բղավում էին «ազատություն», իսկ նրանցից մեկի մեջքին անգլերեն գրված էր՝ «Հանգիստ թողեք իսլամը»: Նրանց սակայն չի հաջողվել հասնել Օլանդին:
Հայտնի է, որ այսկերպ Femen-ը փորձել էր աջակցություն հայտնել իր 3 գործընկերուհիներին, ովքեր Թունիսում դատապարտվել են ազատազրկման: Թունիսում Femen-ի իրականացրած ակցիան առաջինն էր մուսուլմանական երկրում:










