ԱՄՆ-ում համասեռամոլներին «դարձի բերել» ցանկացող կազմակերպությունը փակվել է
ԱՄՆ-ում փակվել է քրիստոնյա քարոզիչների Exodus International հասարակական կազմակերպությունը, որը նպատակ էր դրել ազդել միասեռականների վրա՝ փորձելով փոխել նրանց սեռական կողմնորոշվածությունը և հարաբերություններ սկսել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Росбалт-ը:
Կազմակերպության նախագահ Ալան Չեմբերսը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ քրիստոնեական ավանդույթներում նշվում է, որ բոլոր մարդիկ քույրեր և եղբայրներ են: Նա նաև խոստովանել է, որ երկար տարիներ իր մեջ ճնշել է տղամարդկանց նկատմամբ ձգտումը:
Exodus International-ի փոխարեն մասնակիցները որոշել են կազմակերպել քրիստոնեական նոր առաքելություն՝ Reduce Fear-ը: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ են պատրաստվում նրանք քարոզել:










