Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 550-ը
Հնդկաստանում վերջին տվյալներով ջրհեղեղներին և սողանքներին 556 մարդ է զոհ գնացել, հայտնում է BBC-ն:
Ուժեղ մուսոնային անձրևներ են մոլեգնում Հնդկաստանի հյուսիսում՝ Ութարախանդ նահանգում:
Պաշտոնական տվյալով՝ նշված 556 անձինք ողջ-ողջ թաղվել են առաջացած ցեխերի մեջ: Այժմ դիակների դուրսբերմանը մասնակցում է հնդկական բանակը:
Տասնյակ հազարավոր մարդիկ ծվարել են լեռներում: Նախօրեին իշխանությունները մտավախություն էին հայտնել, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 1000-ը:










