Թեհրանի արվարձաններից մեկում երկրաշարժ է գրանցվել

12:33 • 21.06.13

Թեհրանի արվարձաններից Ֆիրուզկուհում 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է Fars գործակալությունը։


Ստորգետնյա ցնցումներն զգացվել են տեղական ժամանակով 10։27-ին, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա։
 

Զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։

 

Ֆիրուզկուհը գտնվում է Թեհրանի նահանգի հյուսիս-արևելքում։