Երուսաղեմի Լացի պատի անվտանգության աշխատակիցը հրեայի է սպանել՝ նրան արաբ ահաբեկիչ կարծելով
Երուսաղեմի Լացի պատի անվտանգության աշխատակիցը կրակել է հրեա հավատացյալի վրա՝ հավանաբար նրան արաբ ահաբեկչի տեղ դնելով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Միջադեպից հետո, որի ընթացքում այլևս ոչ ոք չի տուժել, ոստիկանությունն այցելուների համար փակել է պատին կից հարթակը։
Ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը գործակալությանը պատմել է, որ անվտանգության աշխատակիցը կրակ է բացել տղամարդու ուղղությամբ, ով սկսել է «Ալլահ աքբար» բղավել և ձեռքը գրպանն է տարել։
«Դա տեղի է ունեցել հասարակական զուգարանում։ Անվտանգության աշխատակիցը կրակել է մի քանի անգամ։ Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է»,-ասել է Ռոզենֆելդը։










