Հանցագործները կողոպտել են Ժնևի բանտերից մեկը
2 գողեր հունիսի մեկին զինված կողոպուտ են կատարել ժնևյան բանտում, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Դիմակներով և ամբողջովին սևազգեստ հանցագործները մտել են Մոնֆլերի բանտը, վերցրել են այնտեղ պահվող գումարները և անհետացել: Ըստ շվեյցարական ոստիկանության տվյալների, նրանք մոտոցիկլներով հեռացել են հարևան Ֆրանսիա:
Ֆրանսիացի ոստիկաններն անմիջապես սկսել են հետապնդումը, սակայն հանցագործներին հաջողվել է փախչել: Նրանց որոնումները շարունակվում են:










