Կոտայքի մարզում քաղաքացի է ջրահեղձվել
21:04 • 21.06.13
Հունիսի 21-ին, ժամը 20.12-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի լճակում քաղաքացի է ջրահեղձվել:
ԱԻ նախարարության կայքը տեղեկացնում է, որ ժամը 20.14-ին տեղի ուժերով դուրս է բերվել 1967 թ. ծնված Ողջաբերդ գյուղի 9-րդ փողոցի թիվ 9 տան բնակիչ Ս. Բուդաղյանի դին:
Placeholder










