Նոր Զելանդիայում ավիահաղորդակցությունը խափանվել է ձյան պատճառով
Ձնաբուքն ու ուժգին քամին խաթարել են Նոր Զելանդիայի ավիահաղորդակցությունը, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Associated Press գործակալությանը հղումով։
Air New Zealand ընկերությունը չեղյալ է համարել բոլոր թռիչքները, որոնք իրականացվում էին մայրաքաղաք Վելինգտոնի օդանավակայանից։
Քամին, որի արագությունը հասնում է մինչև 130 կմ/ժամի, տապալել է ծառեր, կտրել էլեկտրահաղորդման գծեր։
Ներկայում Վելինգտոնում դադարեցվել է նաև վերգետնյա տրանսպորտի աշխատանքը։ 28 հազար տներ մնում են առանց էլեկտրաէներգիայի։










