Նիկարագուայում կործանվել է երկրի գլխավոր շտաբի և հակահետախուզության ղեկավարներին տեղափոխող ուղղաթիռը
Նիկարագուայում կործանվել է Մի-17 տիպի ռազմական ուղղաթիռը, որում գտնվել է 10 մարդ, այդ թվում՝ երկրի գլխավոր շտաբի պետ, գնդապետ Մանուել Լոպեսը, հակահետախուզության ղեկավար, գնդապետ Չեստեր Վարգասն ու հակաօդային պաշտպանության ղեկավար, փոխգնդապետ Ալդո Էրերան։
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցների, ավիավթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Մանագուայից հյուսիս-արևմուտք։
Հաղորդվում է, որ մինչ կործանվելն օդաչուն հասցրել է տեղեկություն փոխանցել օդանավում արտակարգ իրավիճակի առաջացման մասին։
Պատճառները պարզվում են։










