Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլահը հետ է վերցրել հրաժարականի մասին դիմումը
Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլահը փոխել է հրաժարական տալու մասին իր որոշումը՝ հարթելով Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ ունեցած իր տարաձայնությունները, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով վարչապետի խորհրդական Օմար ալ-Գուլին:
«Վարչապետ Համդալլահը հետ է վերցրել հրաժարականի վերաբերյալ իր դիմումը, իսկ նախագահ Աբասը խոստացել է լուծել այն խնդիրները, որոնց պատճառով տարաձայնություններ են առաջացել: Երկրի ղեկավարը ըմբռնումով է մոտեցել վարչապետի խնդրանքներին», - հայտնել է խորհրդականը:
Հիշեցնենք, որ Պաղեստինի նորանշանակ վարչապետը հրաժարական էր ներկայացրել նախորդ օրը, սակայն չէր մեկնաբանել իր քայլի դրդապատճառները:










