Լատվիայի նախագահական պալատում հրդեհ է բռնկվել
Լատվիայի նախագահական պալատում գիշերը հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Ինչպես հայտնել են հրշեջները, հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտել է ջրի անբավարարությունը։ Մթության պայմաններում փրկարարները չեն կարողացել օգտագործել նաև հրդեհաշիջման համակարգով համալրված ուղղաթիռը։
Հրդեհին տրվել էր վտանգավորության բարձր աստիճան, իսկ դրա մարման աշխատանքներին ներգրավել են «մայրաքաղաք Ռիգայում բոլոր հասանելի ռեսուրսները»։
Մարման աշխատանքների ժամանակ տուժել է մեկ փրկարար։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
2012-ի աշնանից շենքում տարվում են նորոգման աշխատանքներ։ Դրա համար ծախսվել էր 21.8 մլն լատ՝ մոտ 41 մլն դոլար։ Իսկ այս շրջանում նախագահի նստավայրը տեղափոխվել է այլ վայր։










