Թաքսիմի հրապարակում լողազգեստով ցուցարար է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)

12:40 • 21.06.13

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի ակցիաները շարունակվում են, որոնց մասնակիցները տարբեր, հաճախ նաև տարօրինակ նախաձեռնություններով են հանդես գալիս։

 

Ինչպես տեղեկացնում է «Դողան» գործակալությունը, Թաքսիմի մետրոկայարանի մոտ լողազգեստով հայտնված կինն սկսել է պարել և տարբեր կարգախոսներ վանկարկել։


Ցուցարարները կնոջը ծափահարություններով են ընդունել, սակայն ավանդապաշտ անցորդներին կիսամերկ աղջիկը զայրացրել է։


Ոստիկանության միջամտությամբ նա հագել է հագուստները, սակայն մինչև հեռանալը խոսել է լրագրողների հետ։
«Ցանկացա, որ մարդիկ սկսեն մտածել։ Ազատություն և մարդկայնություն եմ ուզում»,-ասել է նա։