Քուրդ զինյալները կրակ են բացել զինվորներ տեղափոխող թուրքական ուղղաթիռի ուղղությամբ

16:05 • 21.06.13

Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքովա բնակավայրում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրակ են բացել թուրք զինվորականների տեղափոխող ռազմական ուղղաթիռի ուղղությամբ։

 

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը, ուղղաթիռի ուղղությամբ կրակել են 4 անգամ, որոնցից մեկը հասել է թիրախին։

 

Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սկսվել է հետաքննություն։


Հիշեցնենք, որ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել, մարտի 21-ին կոչ է արել քուրդ զինյալներին թողնել զենքերն ու հեռանալ երկրից։

 

Երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ քուրդ զինյալների 2/3-ն արդեն դուրս է եկել Թուրքիայից։